Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

ԱՄՆ-ը կատաղել է

ԱՄՆ-ը կատաղել է
12.09.2013 | 15:43

ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «ԱՄՆ-ի դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում` ԱՄՆ-ի քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել ս. թ. օգոստոսի 22-ից: Վերջին հարձակման ժամանակ, սեպտեմբերի 5-ին, երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում»: ԱՄՆ-ի դեսպանատունը կոչ է անում նաև շուտափույթ գործողություններ ձեռնարկել, դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին: «Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու և խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարի վախի»,- ամփոփվում է հայտարարությունում:

Փաստորեն, ԱՄՆ-ն անցել է հարձակման` Հայաստանին հասկացնելով, որ այլևս աչք չի փակելու ՄՄ-ին անդամակցող Հայաստանի խնդիրների վրա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ